ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Արտաշատի և Կապանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ին, ժամը 22.45-ին, Երևան-Երասխ մայրուղու 12-րդ կմ հատվածում գտնվող գազալացակայանի տարածքում հայտնաբերվել, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվելու համար ձերբակալվել և, իր վարած «Օպելով» հանդերձ, Արտաշատի բաժին է տեղափոխվել 27-ամյա Գևորգ Գ.-ն:
Խափանման միջոցը՝ կալանք:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

229