Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման, ամրապնդման, համալսարան-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին աջակցության անհրաժեշտությունն ու հիմք ընդունելով կողմերի գիտատեխնիկական ներուժի միջոցով համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունն, այսօր ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն՝ ի դեմս տնօրեն Թաթուլ Հայրապետյանի և Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն՝ ի դեմս դեկան Սարգիս Քելյանի, կնքել են համագործակցության հուշագիր։

 

Կողմերը համոզված են, որ ուսանողների ներգրավվածությունը կենտրոնի աշխատանքներին կնպաստի գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերմանը, գիտականորեն հիմնավորված որոշումների ընդունումն անհրաժեշտ հիմքեր կստեղծի դրանց գործնական կիրառման արդյունավետության բարձրացման համար։

 

Հուշագրի շրջանակում

  • կենտրոնում կկազմակերպվեն ուսանողների փորձառություններ, ուսումնական և մասնագիտական պրակտիկաներ.
  • համատեղ կմշակվեն և կիրականացվեն կրթական ծրագրեր այդ թվում կներդրվի «ավիաօդերևութաբանություն» մագիստորսական ծրագիր.
  • համատեղ կկազմակերպեն մոնիթորինգային աշխատանքներ.
  • կողմերը համատեղ կմասնակցեն գիտահետազոտական և կրթական աշխատանքներին, տեղական և միջազգային նախագծերին դոնորների հետ բանակցություններ կվարեն և համատեղ ծրագրային հայտեր կմշակեն.
  • Կբարելավվեն ֆակուլտետի լսարանային պայմանները, և կիրականացվի լաբորատորիաների վերազինում։
335