Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեն հայտարարել է, որ Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի ու հարցադրում արել, թե ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը եղել է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման հիմնական բանախոսը։
Իր ելույթում պատգամավորը խոսել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև աճող քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերի մասին։
«Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ցեղասպանական ագրեսիայի դեմ։ Ես հարց ունեմ Փարիզում տեղակայված ամերիկացի դիվանագետներին և իմ գործընկեր ամերիկացի օրենսդիրներին՝ ինչո՞ւ ԱՄՆ-ն չի կարող նույնն անել»,- նշել է նա։
18 Ապրիլ, 2024 20:36
267
Հայաստանն այսօր գրում է իր ապագան, իր ժողովրդի խաղաղ ապագան․ Ֆրանսիայի վարչապետ
25 Ապրիլ, 2024 11:41
Ֆրանսիայի դեսպանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում ֆրանկոֆոն ուսանողների համար
17 Ապրիլ, 2024 18:29
ՀՀ-ի և Ֆրանսիայի հարաբերությունները, այսօր զարգանում են լայն օրակարգով, որոնք միտված են ամրապնդելու ՀՀ դիմակայությունը․ Արարատ Միրզոյան
09 Ապրիլ, 2024 20:48
Ոստիկանը պետք է ուժի էլ դիմի, հարկադրանքի այլ միջոցների էլ, հատուկ դեպքերում նաև զենք կիրառի. Խաչատրյան (տեսանյութ)
30 Ապրիլ, 2024 18:04
44-օրյայի մասնակցին որ խփում փախնում եք, էդ տղերքով եք Տավուշը պահել. Հովհաննիսյան (տեսանյութ)
30 Ապրիլ, 2024 17:56
Ընդդիմությանը չի էլ հետաքրքրում ՀՀ-ն կլինի ազատ և անկախ, թե՞ ծայրագավառ. Ղազարյան (տեսանյութ)
30 Ապրիլ, 2024 17:48
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
29 Ապրիլ, 2024 21:51
Անդադար աշխատել եմ, որպեսզի հասնեմ նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ ու պատժամիջոցներ կիրառվեն. Ֆրանսուա-Քսավիե Բելամի
24 Ապրիլ, 2024 12:40
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
24 Ապրիլ, 2024 12:30