Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու, կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալու, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Կարգի գործարկման ընթացքում պարզվել է, որ եթե ինքնաշխատ եղանակով ստեղծված հայտը հասանելի է լինում միայն երեխայի հաշվառման խնամակալության և հոգաբարձության մարմնին, լինում են դեպքեր, երբ երեխան չի բնակվում հաշվառման վայրում, նրա բնակության վայրն այլ է, և այդ դեպքում ստեղծված հայտը փակվում է: Այդ դեպքում գործընթացը շարունակելու որևէ իրավասություն այլևս չի լինում: Ըստ այդմ՝ առաջարկվում է նշված երեխաների տվյալներն էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնել երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ երեխաների՝ պարտադիր կրթությանը ներգրավվածությունն ապահովելու նպատակով:

Առաջարկվում է, որ ԽՀՄ-ն տարվա ընթացքում 2 անգամ՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր և փետրվար ամիսների վերջին աշխատանքային օրը հայտնաբերված բոլոր երեխաների մասին հաշվետվություն կներկայացնի նախարարությանը՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների հետ տարված աշխատանքների և դրանց արդյունքում կրթության մեջ ներառված երեխաների թվի վերաբերյալ: Միաժամանակ, առաջարկվում է նաև, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա տվյալների հիման վրա՝ մինչև հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դպրոցահասակ երեխաների՝ գործող կարգով սահմանված պարտականությունների շրջանակում դպրոցահասակ երեխաների հետ տարված աշխատանքների և երեխաների թվի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի նախարարությանը:

Սահմանում է նաև նոր դրույթ, համաձայն որի՝ արտերկիր մեկնելու նպատակով հաստատությունից, ՆՄՄԿ-ից սովորողին ազատելու վերաբերյալ սովորողի ծնողի դիմումի առկայության դեպքում, երբ երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ն հսկողության արդյունքում բացահայտում է երեխայի՝ արտերկիր չմեկնելու վերաբերյալ փաստը, ձեռնարկում է կարգով սահմանված գործողություններ՝ սովորողի պարտադիր կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով:

592