Դեսպան Մակունցը փորձագետներին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող վերջին զարգացումները
Ապրիլի 29-ին դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է RAND կորպորացիայի Պենտագոն սիթիում տեղակայված գրասենյակում, որտեղ RAND-ի Արևելյան և Արևմտյան ափերի գրասենյակների փորձագետներին է ներկայացրել տարբեր ոլորտներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող վերջին զարգացումները: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Հանդիպման ավարտին դեսպան Մակունցը պատասխանել է նաև RAND-ի փորձագետներին հետաքրքրող տարբեր թեմաներին առնչվող հարցերին:
30 Ապրիլ, 2024 23:34
570
Տարածաշրջանում կայուն խաղաղության օրակարգի հանձնառության վառ օրինակ է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը․ Լիլիթ Մակունց
18 Սեպտեմբեր, 2024 10:09
Դեսպան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
16 Սեպտեմբեր, 2024 10:42
Դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Չիկագոյում կայացած ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին
26 Օգոստոս, 2024 10:16