Երևան - Նիցցա - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Նիցցայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ հինգշաբթի և կիրակի օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենo և մեկնարկի կապակցությամբ նշեց. «FlyOne Armenia ընկերությունը տալիս է դեպի Նիցցա չվերթերի մեկնարկը։ Այսօր մեր մեկնարկային չվերթն է։ Մենք շատ ուրախ ենք, որ Նիցցան այլևս մեր թռիչքային աշխարհագրության մաս է։ Կարծում ենք, սա պահանջված ու հետաքրքիր ուղղություն կլինի, նոր հնարավորություններ տալով թե՛ զբոսաշրջության, թե՛ աշխարհաճանաչման համար, թե՛ Երևանից դեպի Եվրոպա ուղևորվող մեր հայրենակիցներին, թե՛ տարանցիկ ուղևորներին։ 2024թ․ ամառային թռիչքային շրջանը լինելու է բավական հագեցած, մենք շարունակելու ենք նոր հնարավորություններ տալ մեր բոլոր ուղևորներին»։
Ավիաընկերությունը ներկայում իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լառնակա, Միլան քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Թբիլիսին, Ստամբուլը, Շարմ էլ Շեյխը, Հուրգադան և Քիշնևը:
FlyOne Armenia - ն առաջարկում է նոր, հետաքրքիր ուղղություններ ամառային հանգստի համար դեպի Բարսելոն, Տիվատ և Դյուսելդորֆ: Նշված ուղղություններով չվերթերը կմեկնարկեն 2024թ․ մայիս և հունիս ամիսներից։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
 



FLYONE ARMENIA ընկերության մասին
 

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հայաստանյան առաջատար ավիափոխադրողն է: Այն հիմնադրվել է 2021 թ.: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

 

2210