Ս.թ. մայիսի 3-ին Երևանում Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի (The Armenian Institute for Resilience & Statecraft) նախաձեռնությամբ, և մասնակցությամբ Ղազախստանի Հանրապետության Նախագահին առընթեր Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ҚР Президенті жанындағы ҚСЗИ. КИСИ при Президенте РК, տնօրեն Երկին Տուկումով)՝ անցկացվեց հայ-ղազախական փորձագիտական առաջին կլոր-սեղան քննարկումը «Նոր մոտեցումներ, նոր համագործակցություն» խորագրի ներքո, որին մասնակցեցին հայկական փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչներ, հայ և ղազախստանցի դիվանագետներ, համալսարանականներ, ինչպես նաև՝ ղազախական փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ Աստանայից և Ալմաթայից՝ առցանց ձևաչափով:

Միջոցառման շրջանակում երկու ինստիտուտների միջև ստորագրվեց համագործակցության Հուշագիր։

Ողջույնի խոսք ասացին Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ինչպես նաև՝ Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը:

Քննարկեցինք հայ-ղազախական հարաբերություններին և դրանց զարգացման նոր ուղիներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձանք աշխարհաքաղաքական զարգացումներին, տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, երկու երկրների տնտեսական զարգացման մոդելներին, պետական կառավարման առանձնահատկություններին, տրանսպորտային և լոգիստիկ նոր հնարավորություններին և այլ հարակից հարցերին, որոնք կարևոր են երկու երկրների միջև գործընկերության և համագործակցության համար:

Մեծապես կարևորեցինք նման հարթակներում հայ և ղազախական փորձագետների միջև հանդիպումների և քննարկումների շարունակականությունը՝ վերածելով դա ավանդույթի, ինչպես նաև՝ այդ հարթակները դրական և նախաձեռնողական բովանդակությամբ լցնելու անհրաժեշտությունը։

 

469