Երկրների ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) ապահովում է մասնակից պետությունների արագացված զարգացումը, և դրա շարունակությունը բխում է նրանց շահերից։ Այսպես է պատասխանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողի այն հարցին, թե Կրեմլը տեսնո՞ւմ է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման ռիսկերը։

«Ինտեգրման գործընթացն ինքնին շատ հաջող է և ապահովում է արագ զարգացում մասնակից երկրների համար։ Եվ դա գիտեն մասնակից երկրները։ Եվ, իհարկե, այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։
Նա հավելել է, որ եվրասիական ինտեգրման բոլոր երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել այս ասոցիացիան։

719