Անթալիայում վայրէջք կատարող ինքնաթիռի անիվը պայթել է
![](https://www.araratnews.am/admin/images/1715250327.png)
Անթալիայում Corendon Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Քյոլնից Գազիփաշա, վայրէջք է կատարել իր ֆյուզելաժի վրա՝ առջեւի անիվի պայթյունի պատճառով։
190 մարդ տարհանվել է։
Ուղևորների թվում վիրավորներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ թռիչքուղին չի վնասվել։ Ստուգումից հետո օդանավը կհեռացվի թռիչքուղուց։
09 Մայիս, 2024 14:25
184