Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կարծում է, որ Հայաստանի հավաքականի իր թիմակից և «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի եվրոպական որևէ մեծ ակումբ։

«Հայաստանի հավաքականում ես ունեմ լավագույն խաղընկերը` Սպերցյանը։ Նրան կնկարագրեմ երեք բառով` անհավանական, բարձրակարգ, պրոֆեսիոնալ։ Շատ եմ հարգում աշխատանքի նկատմամբ Էդուարդի մոտեցումը։

Սպերցյանն ինձ միշտ ոգեշնչում է։ Հավաքականում մարզումները քիչ են, որոնց ավարտից հետո նա մնում և մարզում է տուգանայինների հարվածներն ու փոխանցումները։

Արդեն հիմա նա պատրաստ է խաղալ եվրոպական թոփ-5 առաջնություններից մեկում։ Կարծում եմ` Սպերցյանին կտեսնենք եվրոպական որևէ մեծ ակումբում»,- Իվուի խոսքերը մեջբերում է Sport24-ը։

Էդուարդ Սպերցյանի և «Կրասնոդարի» պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։ Հայ ֆուտբոլիստը 2023 թ. ամռանը կարող էր կարիերան շարունակել Ամստերդամի «Այաքսի» կազմում, սակայն տրանսֆերը չկայացավ։ Այժմ նրա անունը կապում են մի շարք հեղինակավոր ակումբների, այդ թվում` Թուրինի «Յուվենտուսի», կատալոնական «Ժիրոնայի», Մադրիդի «Աթլետիկոյի», շոտլանդական «Սելթիկի» հետ։

498