Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
Մայիսի 18-ին ատեստավորումը կիրականացվի հետևյալ ուղղություններով՝
- Դաշնամուր» (1-ին խումբ) - Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում
- Դաշնամուր (2-րդ խումբ), սոլֆեջո, երաժշտական գրականություն (երաժշտության բաժին), երաժշտական գրագիտություն (պարարվեստի, թատերարվեստի բաժին) - Երևանի թիվ 190 ավագ դպրոցում
- Քանոն, թառ, ուդ, քամանչա, դհոլ, ջութակ, թավջութակ, դուդուկ, սրինգ, բլուլ, շվի - Երևանի թիվ 6 հիմնական դպրոցում
- Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, քանդակ, ծեփագործություն, կիրառական արվեստի հիմունքներ, գորգագործություն, կարպետագործություն, գոբելեն, խեցեգործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն - Երևանի թիվ 135 հիմնական դպրոցում
Մայիսի 19-ին ատեստավորումը կիրականացվի հետևյալ ուղղություններով՝
- Ծանրամարտ, աթլետիկա, հրաձգություն, կարատե - Երևանի թիվ 155 հիմնական դպրոց
- Բասկետբոլ, սամբո, սեղանի թենիս, ազատ ոճի ըմբշամարտ -Երևանի թիվ 135 հիմնական դպրոց
- Բռնցքամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, դահուկավազք - Երևանի թիվ 190 ավագ դպրոց
Ատեստավորման օրը մանկավարժական աշխատողը քննական կենտրոն պետք է ներկայանա ժամը 10։00-ին՝ իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ:
10 Մայիս, 2024 21:26
806
Նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներն ապահովված կլինեն դասագրքերով
28 Օգոստոս, 2026 18:28
Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում
14 Օգոստոս, 2026 22:35
«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
24 Հուլիս, 2026 13:28