Մարգինալ-ֆաշիստական հավաքները մշտապես աչքի են ընկնում բռնության կոչերով, ռասիստական հայտարարություններով և, իհարկե, կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան
![](https://www.araratnews.am/admin/images/1715362005.jpg)
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Սիրելի քաղաքացիներ, մարգինալ-ֆաշիստական հավաքները մշտապես աչքի են ընկնում բռնության կոչերով, ռասիստական հայտարարություններով և, իհարկե, կեղծ մարգարեներով։
Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, իմ քույրերն ու եղբայրներն են։ Նրանք ապրել են Հայաստանում, նրանք ապրելու են Հայաստանում, նրանք իրենց ամենաթանկն են տվել Հայաստանին։
Մարգինալ-ֆաշիստական շարժման փոխարեն՝ ես որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ներողություն խնդրում ձեզնից այն ամենի համար, ինչ լսել եք այսօր։
Դուք Հայաստանի աղն եք, դուք Հայաստանի ապագայի կարևոր մասն եք, դուք Հայաստանում պիտի մնաք ու արարեք։
10 Մայիս, 2024 21:26
683
Արթուր Ալեքսանյանի հետ մարզումները մեզ պարտավորեցնում են անել ամեն բան առավելագույնին հասնելու համար․ Սլավիկ Գալստյան
08 Հուլիս, 2024 10:19
Գարեգին Բ-ի օրհնած շարժումը չարացման պիկին է, բայց այդ պարագայում էլ անթույլատրելի է լրագրողի թիրախավորումը․ Ալեքսանյան
18 Հունիս, 2024 16:18
Դեռ չե՞ն հայտնել, որ ոստիկանների գլխին երեկ նետված քարերը ևս օրհնված էին Գարեգին Բ-ի կողմից․ Վահագն Ալեքսանյան
13 Հունիս, 2024 15:33