Ուզում են իշխանափոխության մասին, բայց ոչ նոր ընտրությունների, քանի որ ոչ մի երաշխիք չունեն, որ կընտրվեն: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստին ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գոհար Բալդրյանը՝ անդրադառնալով ընդդիմությանը:

 «Ժողովրդավարությոյւնը չեղարկում են, ո՞րն է հաջորդ քայլը, հայտրարելո՞ւ են, որ տեղափոխվում ենք միջնադար, դառնո՞ւմ  ենք կրոնապետություն, գերագույն իշխանությունը տա՞նք եկեղեցուն, նրա առաջնորդին  հռչակենք կենդանի Աստվա՞ծ»,- ասաց նա:

Նա նկատեց, որ ատելության, անհանդարժողականության տարափ էր բեմից: «Մեզ համար անքննելի է ՀՀ ամեն քաղաքացու արժեքը՝ ինչպես բացարձակ անքննելի արժեք է  ՀՀ անկախությունն ու պետականությունը, ու մենք չենք շեղվելու մեր արժեքներից, որքան էլ փչեն հյուսիսային քամիները»,- ասաց նա:

512