Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Արդարադատության նախարարության ներկայացուցիչների, մասնակցությամբ և, բոլոր մասնագիտացումների դատավորների ներգրավմամբ, տեղի է ունեցել եռօրյա քննարկում՝ նվիրված դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը։

Ներկայացվել են դատավորների գործունեութան գնահատման նոր համակարգը և մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձարկել մշակված մեթոդաբանությունը:

Հատկանշական է, գործող կարգով գերազանց և լավ գնահատված դատավորներն առաջարկվող նոր կարգով ավելի ցածր ցուցանիշ են ունեցել։

Նոր մեթոդաբանության և կարգի համաձայն՝ դատավորները կգնահատվեն 2 տարին մեկ և ավելի հստակ չափանիշներով։

Հարկ է նշել, որ այս միջոցառումները և դատավորների գործունեության գնահատման համակարգի փոփոխությունը հնարավոր է եղել իրականացնել միջազգային և տեղական փորձագետների հետ միասին՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։

198