Լսեցի հոգևորական Աջապահյանի հարցազրույցից մի հատված, որտեղ նա խոսելով դերանուններով, համաձայնում է, որ «իրենց» կարող են հարկել՝ պայմանով, որ «իրենց» կվերադարձվեն գյուղեր ու Մատենադարանը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

«Սա լեզվամտածողության վառ օրինակ է, թե ինչպես մարդն իրեն, հերիք չէ, նույնականացրել է եկեղեցու հետ, պետությանն էլ դրել է հակադիր կողմում և պայմաններ է թելադրում պետությանը: Սույն հոգևորականն իրեն արտոնյալ է համարում թե՛ բուժաշխատողից, թե՛ բիզնեսմենից, թե՛ որևէ այլ քաղաքացուց, ում վճարած հարկերով պետությունը հոգում է բանակի, դպրոցի, փողոցի կամ այլ անհրաժեշտ կարիքներ:

Ու ոչ մի վայրկյան այս մարդու մտքով չանցավ, որ գյուղերը, Մատենադարանը, եկեղեցին ժողովրդինն են և հաշվետու ու պարտական են հանրությանը»,- գրել է պատգամավորը:

659