Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։

Հրթիռի տեսակի և թռիչքի հեռահարության մասին տեղեկատվությունը չի տրամադրվում, համապատասխան տվյալները վերլուծվում են։

Նախորդ անգամ Փհենյանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ էր արձակել ապրիլի 22-ին։

198