Հունգարիայի վարչապետը կարծում է, որ Ֆիցոյի դեմ մահափորձը համընկել է Արեւմուտքի պատերազմի նախապատրաստման հետ
Ուկրաինայում խաղաղության կողմնակից Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ արևմտյան երկրները սկսեցին նախապատրաստվել ուկրաինական հակամարտությանն անմիջական մասնակցությանը։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը։
Նրա խոսքով՝ Սլովակիայի վարչապետի վրա զինված հարձակումը «համընկնում է մի քանի այլ իրադարձությունների հետ, որոնք վկայում են պատերազմի նախապատրաստության մասին»։ Այս կապակցությամբ Օրբանը թվարկել է՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին այցը Կիև, ՆԱՏՕ-ի կողմից հինգ տարվա ընթացքում Ուկրաինային 100 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հավաքելու մտադրությունը և այնտեղ արևմտյան ռազմական անձնակազմ ուղարկելու մասին քննարկումները.- «Սա ինձ բարկացնում է»,- խոստովանել է վարչապետը։
17 Մայիս, 2024 11:56
458