Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողին կալանավորել են
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ կատարած 71-ամյա Յուրայ Ցինտուլայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշենք, որ ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ թոշակառու Ցինտուլան ընդունել է իր մեղքը։
Հիշեցնենք` Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Գանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել են, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մարդկանց մոտ։
Ըստ ՆԳՆ-ի` նրա ուղղությամբ հինգ կրակոց է արձակվել, ընդ որում` կրակողը գործել է միայնակ։ Նա մասնակցել է հակակառավարական ցույցերին, բայց կապ չունի արմատական խմբավորումների հետ: Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը դեմ է երկրի կառավարության գործողություններին։
19 Մայիս, 2024 02:37
1230
Կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ․ Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
19 Հունիս, 2026 22:16
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նախագահին
19 Նոյեմբեր, 2025 18:13
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան
25 Մայիս, 2025 22:22
Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին
04 Սեպտեմբեր, 2026 20:13
Մենք պետք է ՀՀ-ում կարողանանք ջրի շուկա ձևավորել. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին
04 Սեպտեմբեր, 2026 19:26
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետ
04 Սեպտեմբեր, 2026 13:31