Իրանի կառավարությունը մեկ ժամից հայտարարություն կտարածի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ, հայտնում է ISNA-ն։

Իրանի կառավարությունը Ռաիսիի մահվան մասին հաղորդագրություններից հետո արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։

«Մահացած նախագահին և նրա ուղեկիցներին հրաժեշտ տալու ճշգրիտ ժամանակը և վայրը կհայտարարի կառավարությունը»,- ասվում է ISNA-ի Telegram-ի ալիքում:

 

391