Հանրապետության տարածքում մայիսի 20-22-ին առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-23-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ 

Երևանում մայիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-22-ին երեկոյան ժամերին, 23-24-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ 

464