Եվրոպացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ մահափորձից հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը դեմ էր Ուկրաինային զենք մատակարարելուն և նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին, կդառնա դաշինքում ավելի կործանարար ուժ, ինչպես Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, գրում է Financial Times-ը։

«Որոշ եվրոպացի պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ Ֆիցոն կարող է ՆԱՏՕ-ի ներսում ավելի խանգարող ուժ դառնալ, ինչպես Օրբանը, որը հետաձգեց Ֆինլանդիայի ու Շվեդիայի մուտքը դաշինք»,- գրում է թերթը։

Financial Times-ը հիշեցնում է, որ մահափորձից առաջ Ֆիցոն միացել է Հունգարիայի առաջնորդին` ընդդիմանալով Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Այնուամենայնիվ, ըստ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում, Ֆիցոն մինչ այժմ ավելի զիջող է վարվել անձնական կյանքում, քան իր «ռազմական» հրապարակային ելույթների ժամանակ: Նրա կարծիքով՝ Սլովակիայի վարչապետը «միանշանակ Օրբանի լիգայում չէ»։

405