Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռում գտնվող ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան։ Մատյանում հնարավոր կլինի գրառում կատարել.
1. չորեքշաբթի՝ 22 մայիսի 2024, 10:00-12:00-ը և 15:30-17:30-ը.
2. հինգշաբթի՝ 23 մայիսի 2024, 10:00-13:00-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը վերստին հայտնում է իր խորին հարգանքի հավաստիքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
21 Մայիս, 2024 15:28
228
Իրանական կողմը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները
23 Հունվար, 2025 16:24
Կարևորում ենք ՀՀ-ի հետ համագործակցությունը. խորհրդարանում հյուրընկալվել է Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
13 Հունվար, 2025 13:40
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի Հայաստան
08 Հունվար, 2025 13:15