«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթը ԱԺ-ում.

«Հետաքրքիր փուլում ենք ապրում, Հայաստանի Հանրապետությունը ուզում է ուժեղանալ, ուզում է ամրապնդել իր սահմանները, ուզում է հզոր պետություն դառնալ, սակայն ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, քաղաքական կուսակցությունները խանգարում են դրան։ Ես չգիտեմ դրանք միտումնավոր են անում, թե շատերը չեն հասկանում, թե ինչի հետ են իրենք առնչվում և ինչ գործողություն են կատարում և ինչ վատ անուն են ունենալու պատմության մեջ, որովհետև ՀՀ-ն պետք է լինի հզոր անկախ պետություն:

Հաշվի առնելով մեր ունեցած տեղեկությունները՝ մեզ մոտ այնպիսի կարծիք է ստացվում, որ մեր գործընկերները և ՀՀ քաղաքացիները ծառայում են այլ պետություններին. մի մասը ուղղակի ծառայում է պայմանագրային հարաբերությունների արդյունքում, իսկ մի մասը, չգիտակցելով և իր ընկերներին լսելով, և եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք ՀՀ-ն ովքեր են ղեկավարել, կառավարել և տեսնենք, թե նրանք ինչ ձևով էին վերաբերվում այդ մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն են տալիս կամ օտար երկրի հետ հարաբերություններ էին ունենում, եթե թույլ կտաք, ասեմ, շատ վատ էին վերաբերվում. կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ ունեզրկվում էին:

Հիմա ձեզ ասում, եթե դուք ձեր չափը չճանաչեք և խանգարեք ՀՀ զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեք, դուք պետք է ձեր չափը ճանաչեք, այն գործիքները, որոնք դուք կիրառել եք, կկիրառվի ձեր դեմ, որովհետև ես, որպես ՀՀ քաղաքացի, որն ունի ընտանիք, զավակներ, թոռներ, ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ն լինի հզոր, ուժեղ:

Իսկ մնացած հորինվածքները, որոնք որ հորինում եք՝ սահմանները տվին, հողերը տվին, դրանք նրա համար են, որպեսզի հասարակությանը շատ լավ գցեք մոլորության մեջ:

Ամենավատ վնասը դուք տվել եք մեր ղարաբաղցի քույրերին ու եղբայրներին, երբ որ նրանց հրավիրել եք ձեր միտինգին, որովհետև նրանք ՀՀ այն քաղաքացիների, այն գործարարների հարկերի ու ջանքերի շնորհիվ են կարողանում ստանալ այն նպաստն ու բնակարանները, տները, որոնք որ ապագայում կունենան և մինչև այսօր ոչ մի ֆինանսական խնդիր չունեն։ Սա շատ մեծ վատություն եք անում:

Որպես ՀՀ քաղաքացի եմ ասում՝ 44-օրյայի ժամանակ մարդիկ միտումնավոր տեղերը տվել են, որպեսզի մեր զինվորներին սպանեն, որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի, որպեսզի կարողանան որոշ քաղաքական ուժեր գալ: Ես այնտեղ եմ եղել, դուք էլ գիտեք, որ սեպտեմբերի 29-ին Ղարաբաղի նախագահի բունկերում տեսել եմ Սամվել Բաբայանին, որ այդ մտքերը ասել է այդ ժամանակ գործող Ղարաբաղի նախագահին, ես ոչ մի բան չեմ հորինում, ես Սամվել Բաբայանին այդ ժամանակ եմ առաջին անգամ տեսել և ծանոթացել:

Սա պետություն է, սա ինչ-որ տեղից չեք բերել՝ ինչ ուզեք անեք:

Զգուշացնում եմ որպես ՀՀ քաղաքացի, ես ուզում եմ իմ երկրում՝ ՀՀ-ում, մարդիկ հանգիստ ապրեն, ՀՀ-ում ուժեղանա, իր հարևանների հետ ունենա բարիդրացիական հարաբերություններ, ունենա հզոր բանակ, բայց ոչ մեկի հետ չկռվի: Ես ուրիշ այլ կարևոր բաներ էլ եմ ուզում ասեմ, դուք գիտեք, որ համապատասխան միջազգային կառույցները 500 մլն դոլար ՀՀ տարբեր ծրագրերի համար գումարներ են հատկացնում, ոչ մեկի մտքով չի անցնում՝ ինչ ասացին տենց թափով գնացեք Օպերայի շենքը գրավեք, որովհետև այդ գումարները գալու են ՀՀ տարբեր ճյուղերի զարգացմանը ու դուք պատկերացնում եք դա պատահակա՞ն է ստացվել, երբ որ ՀՀ-ում 30 տարում առաջին անգամ ՎԶԵԲ-ի տարեկան ժողով է կայացել, որտեղ 2000-ից ավել հրավիրյալ են եղել, որոնք ֆինանսական տարբեր միջազգային կազմակերպությունների բանկերի կոմերցիոն ղեկավարներ են կամ աշխատակազմում են:

Սա նույնպես եղել է մտածված, որպեսզի ՀՀ-ն ինքնություն չունենա, գումարներ չվերցնի, բյուջեի հետ խնդիրները չլուծի, գեներացիա չապահովի:

Շատ ընկերների հետ ես 20-30 տարվա հարաբերություններ ունեմ, մեր դաշնակցական գործընկերների հետ, ես ուզում եմ ասել, որ արդեն ժամանակները փոխվել են, սոցիալական հարթակների պարագայում պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքական միավորը մրցունակ լինի, առանց դրա մրցունակ լինելու, մենք ՀՀ-ին վնասում ենք, ես շատ կուզեմ, որ քաղաքական միավորը, որ ներկայացնում է ընդդիմությունը, շատ հզոր լիներ, ճիշտ հարցեր բարձրացներ։

Դուք ինքներդ լավ գիտեք դժվարությունները, դուք ինքներդ լավ գիտեք ՀՀ հնարավորությունները, ես չեմ ուզում երկար-բարակ ասել, բայց ամենակարևորը, որ շատ կուզեմ ասել, եկեք բոլորով իրար հետ ՀՀ-ն ուժեղացնենք:

Իշխանության ձգտումը, ես չեմ կարծում, ստացվելու է, քանի որ ՀՀ քաղաքացիները գիտակից են, իհարկե ցանկացած կառավարման պարագայում հնարավոր են խնդիրներ լինել:

Ես ևս մեկ անգամ ասում եմ՝ որպես ՀՀ-ի քաղաքացի ամեն ինչ անելու եմ ՀՀ-ն լինի ուժեղ, ունենա հզոր բյուջե, իր խնդիրները լուծի և տարածաշրջանում գնահատվի հզոր պետություն»:

666