Մոբիլիզացիայի և պատերազմական դրության մասին փոփոխված կանոնակարգը Թուրքիայի նախագահին լիազորություն է տվել համապատասխան սպառնալիքների դեպքում հանրապետությունում ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու: Այս մասին ասվում է կառավարության պաշտոնական Resmi gazete-ում հրապարակված նոր օրենսդրության մեջ։  

Կառավարությունից նախագահին է փոխանցվել զորահավաք հայտարարելու լիազորությունը։ «Հանրապետության ազգային անվտանգությանը, նրա տարածքային ամբողջականությանը սպառնացող լուրջ վտանգի կամ պատերազմի դեպքում պետության ղեկավարը հրամանագրով կարող է մասնակի կամ ընդհանուր մոբիլիզացիայի ռեժիմ մտցնել: Խոսքը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքների մասին է։ Համապատասխան փաստաթուղթն անմիջապես կհրապարակվի կառավարության տեղեկագրում և ուժի մեջ կմտնի։

161