ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր կարելի է ասել  պատռեց որոշ ընդդիմադիրների դիմակները։ Սուքիասյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է․ «Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել ու թե ինչ ձևով են վերաբերվել այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս, ապա կտեսնենք, որ շատ վատ էին վարվում, նրանք կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ ունեզրկվում։ Եթե դուք ձեր չափը չճանաչեք և խանգարեք ՀՀ-ի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք»

Խաչատուր Սուքիսասյանի այս հայտարարությունը հունից հանել է հատկապես նրանց, ովքեր նախկինում լինելով իշխանության՝ տարիներ շարունակ զբաղվել են մարդասպանությամբ և ունեզրկմամբ։ Ընդդիմության որոշ գործիչներ հայտարարում են, թե իբր Սուքիասյանն իրենց սպառնացել է։

Խաչատուր Սուքիասյանն իրականում ոչ թե սպառնացել է, այլ որոշներին հիշեցրել է իրենց էությունը, լուսավորել է նրանց մութ անցյալը և հենց այդ հիշեցումն է ալեկոծել նրանց, ովքեր իրենց քաղաքական կարիերան կառուցել են սպանությունների ու մարդկանց ունեզրկելու վրա։ Հենց այդ հիշեցումն է վախեցրել այն մարդկանց, ովքեր կարծել են, թե պատմությունը մոռացվել է, իսկ մարդկանց հիշողություններն էլ կարճ են։

Խաչատուր Սուքիասյանի ելույթից վախեցածները՝ թերևս չեն գիտակցել, որ իրենց սուր արձագանքով այսօր ընդունեցին այն փաստը, որ իրենց շրջապատում կան մարդիկ, որոնք ժամանակին մասնագիտացել էին սպանությունների ու ունեզրկումների վրա։

Սուքիասյանի ելույթն իրականում սպառնալիք չէր, այլ խայծ էր, յուրահատուկ լյուստրացիա, որի ընթացքում բացահայտվեցին ու սկսեցին աղմկել նրանք, ովքեր լավ գիտեն, թե ինչ գործիքներ են ժամանակին կիրառել իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ։ 

Zarkerak.am

550