«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադարձավ այսօր ԱԺ-ում իր ելույթի այն հատվածին, որտեղ նա նշում էր, որ ժամանակին ընդդիմությունը տարբեր գործիքներ է կիրառվել, որոնք կարող են այժմ նրանց դեմ կիրառվել։

«Ես ուզում եմ դրանով սթափեցնել, որ գիտակցեն։ Իհարկե, ՀՀ-ի այսօրվա քաղաքական միավորը ժողովրդավարական ճանապարհն է ընտրելսթափության կոչ եմ արել, որը, կարծում եմ, տեղին էր։ Այդ գիտակցությամբ պետք չի առաջնորդվել, պետք է առաջնորդվել նրանով, որ բոլորս էլ հավասար իրավունքներ ունենք, հարգենք օրենքը, քաղաքական միտքը, բայց միևնույն ժամանակ ունենք պետություն, որը պետք է հզորացնենք, այն այլ կարիքներ ունի»,- հայտարարեց Սուքիասյանը՝ շեշտելով, որ պետք է ամեն ինչ անել, որ ոչ մեկը նման գործիք ՀՀ-ի տարածքում չկարողանա կիրառել։

Հարցին, թե ինչ ավարտ կունենա շարժումը, Սուքիասյանը նշեց, որ շարժում ասածը չի պատկերացնում և, որ այն ոչ մի ավարտ չի ունենա։ «Ավելորդ էներգիա ծախսեցին, ես խորհուրդ կտամ մեր հոգևոր ընկերոջը, որ այդ գումարները, որոնք ծախսել են միտինգներին, ծախսեին քանդված եկեղեցիների վերականգնման  վրա։

Իհարկե, Հայաստանի Սահմանադրությամբ ցանկացած քաղաքացի իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվի, միևնույն ժամանակ էլ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի։ Ես կարծում եմ, Հայաստանի հոգևոր հայրերը պետք է զբաղվեն միայն ու միայն իրենց գործով, որովհետև շատերին դուր է գալիս քաղաքականությունը։ Բժիշկը պիտի մտածի ոնց լավագույն բժիշկը լինի, հոգևորականը մտածի լավագույնը լինելու մեջ։

Մեր խնդիրներից մեկն այն է, որ մասնագետը չի կենտրոնանում իր մասնագիտության վրա, որ դառնա ամենամրցունակը»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու ժողովրդական համախմբում չեղավ հոգևորականի շուրջը՝ Սուքիասյանը ասաց, որ հասարակությունը շատ գիտակից է։ «Մեր քաղաքացիները բավականին հեռատես են, բավականին լավ պատկերացնում են պետությունը ինչ է, ՀՀ քաղաքացիները՝ 100 տոկոսը Հայաստանը սիրում է և այդ զգացողությունից ելնելով իրենք չեն ուզում ՀՀ-ում այլ ձևի կառավարում, իշխանություն լինի։ Հիմա էլ կան սխալներ, նրանք այդ սխալները գնահատում և սպասում են դրանք վերանան։

Գլոբալ առումով, պետության կայացման ու ուժեղացման, ինստիտուտների ստեղծման առումով այսօրվա իշխանությունները շատ-շատ գործեր են անում»։

Սադրանքների դեպքում, Սուքիասյանը նշեց, որ պետական մարմիները շատ խիստ կարձագանքեն։

Եզրափակիչ հարցին, թե շարժման մասնակիցների այն խոսակցություններին, թե սահմանազատումը և սազմանագծումը Ադրբեջանի օգտին է կատարվում, Սուքիասյանն ի պատասխան այսպես շեշտեց

«Սուտ են խոսում, սահմազատման և սահմանագծման արդյունքում ՀՀ-ն կայուն, հստակ հարաբերություններ կունենա իր հարևանի հետ, ՀՀ-ն կսկսի զարգանալ, չի ունենա արտաքին խնդիրներ և կկենտրոնանա իր ներքին խնդիրների վրա և կսկսի իր ինստիտուտները զարգացնել»։

 

 

360