Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ, Հայկ Մարությանի թիմակից ովսեփ Կուբաթյանը գրում է․
Եթե ավտոբուսի վարորդները գործադուլ են անում, ուրեմն քաղաքային իշխանությունները սկսել են հերթական պայքարը ստվերի դեմ:
Այս խնդրին ես շատ լավ ծանոթ եմ, քանի որ նման «գործադուլեր» մեր ժամանակ էլ են եղել: Խնդրի միակ լուծումը` անկանխիկ վճարման համակարգն է (միասնական տոմսային համակարգը): Միայն այս դեպքում վարորդները կգան օրինական դաշտ և հազարավոր քաղաքացիներին չեն զրկի տեղաշարժվելու հնարավորությունից:
Չի կարելի ու տրամաբանական չի ամեն տնօրենի փոփոխությունից հետո պահանջել հետ բերել նախկին (վերջին) տնօրենին:
Միասնական տոմսային համակարգի ներդրումը անխուսափելի է (այլ հարց է միասնական տոմսային համակարգի գնային քաղաքականությունը) և քաղաքական ուժերն այդ հարցով տարաձայնություններ չունեն:
Վարորդները լավ կլինի հիմիկվանից համակերպվեն այս իրողության հետ և չզրկեն երևանցիներին տեղաշարժվելու հնարավորությունից:
Նշեմ նաև, որ դեռ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ վարորդների աշխատավարձը շեշտակի բարձրացել էր: