Սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանի պահպանությունը. ԱԱԾ
Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն:
Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։
24 Մայիս, 2024 14:14
1343
ՀՀ սահմանապահ զորքերում ծառայության անցնելու հնարավորություն. ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն 4 մարզում
15 Սեպտեմբեր, 2025 11:44
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն. տեսանյութ
19 Մարտ, 2025 12:50
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ծառայության անցնելու համար
28 Մարտ, 2024 14:38