Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Ռաֆահի հյուսիս-արևմուտքում գտնվող տեղահանվածների ճամբարների վրա՝ սպանելով ավելի քան 35 պաղեստինցիների։ Այս մասին մայիսի 27-ին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գազայի առողջապահության նախարարությանը։
Իր հերթին Գազայի կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Jazeera-ն, նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակը հարվածներ է հասցրել առնվազն 10 տեղահանման կենտրոնների, որոնք կապված են Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության հետ։

Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը (ԿԿՄԿ) նշել է, որ տուժածները տեղափոխվել են Ռաֆահի ծովափնյա Թալ ալ-Սուլթան կլինիկա և դաշտային հիվանդանոցներ:

«Իսրայելական ինքնաթիռները թիրախավորել են տարածքում գտնվող մի քանի վրաններ՝ պատճառելով բազմաթիվ զոհեր։ Նրանցից շատերը տեղափոխվել են Ռաֆահի ծովափնյա Թալ ալ-Սուլթանի կլինիկա և դաշտային հիվանդանոցներ: Ներկայումս շատ մարդիկ մնացել են կրակի տակ և հրետակոծության հետևանքով ավերված վրաններում փակված են»,- նշված է ԿԿՄԿ հաղորդագրության մեջ:

207