Եվրամիությունը մտադիր է պաշտպանական համաձայնագրերի ցանց ստեղծել երրորդ երկրների հետ և կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին միանալ դրան, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը, բացելով Բրյուսելի Շումանի ֆորումը, որը նվիրված է անվտանգության խնդիրներին։

«Սպառնալիքների թիվն ավելանում է: Մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցության համակարգը՝ ստեղծելով նոր գործընկերություններ պաշտպանության և անվտանգության հարցերում: Ես հենց նոր ստորագրեցի երկու նոր համաձայնագիր՝ Մոլդովայի և Նորվեգիայի հետ: Մենք պատրաստում ենք ևս վեցին: Եվ ես հրավիրում եմ բոլորին, ովքեր հետաքրքրված են զարգացնելու մեզ հետ պաշտպանական համագործակցությունը, քանի որ մենք ցանկանում ենք պաշտպանական գործընկերության ցանց ստեղծել ամբողջ աշխարհում»,- ասել է Բորելը։

172