Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի
Սյունիքի մարզի Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի: Մեղրիի քաղաքապետի պարտականություններն այսուհետ կատարելու է Խաչատուր Անդրեասյանը, որը լիազորությունները ստանձնել է՝ համաձայն տեղափոխության մասին պայմանավորվածության:
Հիշեցնենք՝ համաձայն «Հանրապետություն» կուսակցության և «Ազատական» կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 2021 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։
Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել, քանի որ պայմանավորվածության ժամկետը լրացել է, այժմ նա դառնալու է կդառնա փոխքաղաքապետ, փոխքաղաքապետը՝ քաղաքապետ։
29 Մայիս, 2024 19:06
383