ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանից պահանջվում է բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
- 3 անշարժ գույք.
- 2 տրանսպորտային միջոց.
- 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր.
- 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար.
- 2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
- 18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
- Շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք:
31 Մայիս, 2024 16:38
751
Վլադիմիր Վարդանյանն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին
30 Հուլիս, 2025 17:04
Մեղրի-Վարդանիձոր ճանապարհին այրվել է բեռնատար ավտոմեքենա․ փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22 Հուլիս, 2025 23:55
Երաժշտարվեստի ոլորտում ունեցած ավանդի համար Կարինե Հովհաննիսյանը և Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալով
22 Հուլիս, 2025 17:18
«Ոսկե Ծիրան»-ի շրջանակում անցկացվել է մուլտիմեդիա միջոցառում՝ նվիրված Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակներին․ լուսանկարներ
19 Հուլիս, 2025 14:51
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
21 Նոյեմբեր, 2023 19:36
Կյանքից հեռացել է «Արմենպրես»-ի խմբագիր Հովհաննես Այվազյանը
23 Սեպտեմբեր, 2022 16:33