Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր վերահսկողության արդյունքում վերականգնվող գումարները երկրաչափական պրոգրեսիայով են աճում: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին, թե ՊՎԾ ուսումնասիրությունների արդյունքում ի՞նչ ծավալի գումար է վերականգնվում պետբյուջե: 

«Եթե 2022 թվականին 39 ուսումնասիրության արդյունքում վերականգնվել է 135 մլն դրամ, ապա 2023 թվականին 40 ուսումնասիրությունների և շուրջ 200 մշտադիտարկումների արդյունքում վերականգնվել է 1 մլրդ 135 մլն դրամ՝ գրեթե տասնապատիկ ավելի»,- ասաց նա:

Ռոմանոս Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ պետական կառավարման համակարգի շուրջ 5 տասնյակ մարմիններում, ՊՈԱԿ-ներում, նախարարության ենթակա պետական հիմնարկներում վերահսկողություն է իրականացվում, որոնցից շուրջ 2 տասնյակը՝ ուսումնասիրությունների լիազորությամբ, 3 տասնյակը՝ մշտադիտարկումների ռեժիմում:

472