
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հարաբերությունները հիմնված են երկու երկրների ժողովուրդների շահերի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով, երդմնակալությունից հետո Մինսկ ուղևորությունը միայն խորհրդանշական չէր, այդ ընթացքում լուծվեցին շոշափելի հարցեր։
«Լուծվեցին բոլոր շատ կոնկրետ, շատ շոշափելի հարցերը, որոնց լուծումն իհարկե կախված է մեր քաղաքացիների կյանքի որակից»,- ասել է նա։
Միաժամանակ, Պուտինը նշել է, որ դա առանց հակասությունների չի անցել։
«Դա վերաբերում էր արդյունաբերական համագործակցությանը, արտադրության տեղայնացման մակարդակին։ Վերաբերում էր, այնուամենայնիվ, մեր ապրանքների մատակարարումների ծավալին բելառուսական նավթավերամշակման գործարաններ՝ նավթամթերքի փոխադարձ մատակարարմանը ռուսական շուկա»,- հստակեցրել է Ռուսաստանի ղեկավարը։