Միջազգային ասպարեզում վերջին իրադարձությունները պատռել են Արևմուտքի դիմակը, որը ձգտում է աշխարհին թելադրել իր կանոնները, հունիսի 10-ին BRICS-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ նոր աշխարհակարգին անցումը կպահանջի պատմական դարաշրջան և կլինի փշոտ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վաշինգտոնն ակտիվորեն փորձում է խանգարել դրան։

«BRICS-ի ընդլայնումը բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացի հստակ հաստատումն է։ Համաշխարհային նշանակալի քաղաքական որոշումների կայացման նոր կենտրոնների ձևավորումը տեղի է ունենում գլոբալ հարավում և արևելքի պետություններում,  համաշխարհային մեծամասնություն կազմող պետություններում»,- ընդգծել է  նախարարը։

313