Շատ ուրախ եմ տեսնել այսպիսի ներկայացուցչական պատվիրակություն մեր երկու կողմերում: Սա ի ցույց է դնում մեր լայն օրակարգը, որի շուրջ աշխատում ենք: Սա ցույց է տալիս ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև շատ արագ զարգացող փոխգործակցությունը: Ես այստեղ եմ՝ վերահաստատելու այս երկկողմ հարաբերությունների համատեքստում մեր ամուր աջակցությունը տարբեր ուղղություններում: Այդ մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի բացման ժամանակ ասաց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը:

«Հայաստանի ժողովուրդը վերջին տարիներին քանիցս վերահաստատել է բարեփոխումների իր ցանկությունը, և Կառավարությունը, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ազդեցիկ ջանքեր է իրականացրել բարեփոխումների իրականացման ուղղությամբ, որոնք թույլ կտան Հայաստանին ավելի լավ ինտեգրվել գլոբալ տնտեսության կազմում, և Հայաստանի ժողովրդին հնարավորություն կապահովվի առավել ազատ արտահայտվել ժողովրդավարական միջավայրում: ԱՄՆ-ը հպարտ է աջակցելու այս ջանքերին: Այն, ինչ մենք անում ենք տարբեր ուղղություններով, այս ամենը կարծես հիմքն է այն բոլոր աշխատանքների, որ մենք հետագայում միասին կիրականացնենք: Այս վերջին տարիների ընթացքում Հայաստանը ձևավորել է աշխույժ տնտեսություն, որը տարածաշրջանում աչքի է ընկնում իր զարգացման տեմպերով: Երբ մենք Բրյուսելում ապրիլի 5-ին քննարկումներ ունեցանք վարչապետ Փաշինյանի, պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ, մենք երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար ենք տեսել, և նաև Հայաստանի մասնաբաժինը գլոբալ առևտրում մեծացնելու հնարավորություններ կան:

Մեր երկու երկրները այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ասպարեզում, սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, սա կդյուրացնի առևտուրը բիզնեսի համար առաջիկա տարիներին, և սա արդեն այն խոստումների մի մասն է, որոնց մասին մենք խոսեցինք Բրյուսելում:

Հայաստանի քաղաքական զարգացումներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական հավակնությունը: Մեզ համար ոգևորիչ է տեսնել մեծ քայլերը, որ Կառավարությունը կատարել է՝ որոշները՝ մեր աջակցությամբ, դարձնելով իրավունքի գերակայությունը հիմնարար և պայքարելու կոռուպցիայի դեմ և հնարավորություն տալու մարդկանց՝ իրենց դիրքորոշումները ժողովրդավար կերպով հայտնելու: Մենք աջակցում ենք այս բոլոր ջանքերին, և սա անում ենք ոչ միայն պետության մակարդակով, նաև մեր օրենսդիր կառույցն է այս ուղղությամբ աշխատում, մենք նաև աշխատում ենք ոչ կենտրոնական կառավարության մակարդակով, այլ նաև համայնքային, քաղաքների մակարդակում աջակցելու այս բոլոր ջանքերին և պատվիրակություններ ունենք՝ ամերիկյան քաղաքների քաղաքապետներ են այստեղ լինելու:

Նշանակալի աշխատանքներ են սպասվում, և առաջիկա շաբաթում ավելին կիմանանք այդ մասին: Մենք գիտենք, որ Հայաստանի համար անվտանգությունը, բարեկեցությունը և ժողովրդավարությունը միասին, զուգահեռ, կողք կողքի գոյություն ունեն: Անվտանգության բարեկեցության, ժողովրդավարության համար մենք իրականացվող բոլոր ջանքերին աջակցում ենք, մենք նաև աջակցում ենք տևական խաղաղության հաստատման ջանքերին տարածաշրջանում: Մենք աշխատում ենք տնտեսական հնարավարությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով: Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն: Մենք ուրախ ենք այդ ասպարեզում աջակցելու ջանքերին»,- ասաց Ջեյմս Օ՛Բրայենը:

326