Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու հնարավորությունը, եթե աջերը հաղթեն խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ վկայակոչելով աղբյուրին։

«Նախագահի հրաժարականը տաբու չէ, այսօր մենք պետք է դիտարկենք բոլոր սցենարները», - մեջբերում է ռադիոկայանը Մակրոնի մտերիմներից մեկի խոսքերը։

Europe 1-ը պնդում է, որ ինքը՝ Մակրոնը, վերջին շաբաթներին քննարկել է այս «ծայրահեղ սցենարը» իր զրուցակիցներից մեկի հետ։

Միաժամանակ ռադիոկայանն ընդգծում է, որ հրաժարականը նախագահի նախընտրած տարբերակը չէ, «թեև դրա հեռանկարը պետք է ծառայի առաջիկա ընտրությունները դրամատիզացնելու այս քարոզարշավին»։

218