Ելիսեյան պալատը կտրականապես հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտածում է հրաժարական տալու մասին, հայտնում է Europe 1 ռադիոն։

«Երեքշաբթի առավոտյան Ելիսեյան պալատը կտրականապես մերժել է պետության ղեկավարի հրաժարական տալու ցանկացած մտադրություն»,- հայտնել է ռադիոկայանը։

Ավելի վաղ Europe 1-ը, վկայակոչելով Մակրոնի շրջապատին, հայտնել էր, Ֆրանսիայի նախագահն իր մերձավոր շրջապատի հետ քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջերի հնարավոր հաղթանակը։ Աջերի հաջողության դեպքում, նա կարող է հրաժարական տալ։ 

 

368