ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի՝ հունիսի 11-ին, «հուսադրող նշան» է անվանել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման՝ Գազայի հատվածում ՄԱԿ-ի հրադադարի բանաձեւին աջակցելու մասին հայտարարությունը։ Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ կարևոր է սպասել նման մտադրությունների հաստատմանը կազմակերպության ղեկավարության կողմից անմիջապես Գազայի հատվածում, ինչը նա «դեռ չի լսել»:

Բլինքենը հավելել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ավարտից հետո Գազայի հետ հարաբերությունների մասին պլանների շուրջ խոսակցությունները կշարունակվեն հունիսի 11-ին Երուսաղեմում Իսրայելի առաջնորդների հետ բանակցություններից հետո։

Երկուշաբթի՝ հունիսի 10-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պաշտպանել էր ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձեւը, որը հավանություն էր տալիս Գազայի հատվածում հրադադարի մասին նախագահ Ջո Բայդենի ծրագրին:

193