Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով Վազգեն Գալստանյանի կոչին, որ վաղը ծանր գործողությունների է տանելու ժողովրդին, հիշեցրեց, որ դա տեսել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ ծեծի ենթարկվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ ներխուժեցին պետական շենքեր։

Քոչարյանը նշեց, որ Ազգային ժողովը նաեւ պետական պահպանության հսկողության տակ է եւ այն պաշտպանելու բոլոր միջոցները կան. «Վաղը եթե այդ արկածախնդիր որոշումը կայացվի՝ շենքի վրա հարձակման՝ հեռու՛ մնացեք, նրանք՝ պաշտպանված մանդատներով, իսկ դուք պաշտպանված չեք լինելու, հեռու՛ մնացեք, դուք դրանով քայլ եք անելու մեր պետության ոչնչացմանը»,- ժողովրդին դիմելով ասաց նա։

823