Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել սահմանադրական կարգի, օրենքի գերակայության և քաղաքացիական ազատությունների հարգման վերաբերյալ։ Այս մասին  «X»-ի միկրոբլոգում գրառում է կատարել դեսպան Դըկոտինյին:

«Մտքերի փոխանակում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանի հետ՝ սահմանադրական կարգի, օրենքի գերակայության և քաղաքացիական ազատությունների հարգման վերաբերյալ»,- գրառման մեջ նշել է դեսպանը։

176