Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին:

Թենիսի միջազգային ֆեդերացիան թույլատրել է մի շարք ռուս մարզիկների մասնակցելու ամառային Օլիմպիական խաղերին: Բացի Կարեն Խաչանովից Խաղերին մասնակցելու իրավունք են ստացել նաև Դանիլ Մեդվեդևը, Անդրեյ Ռուբլյովը, Ռոման Սաֆիուլինը: 

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:

403