Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրում է.

Ես երբեք այլ տաքսի ծառայությունից չեմ օգտվել, քան GG-ն: Երբեք: Ընկերության սեփականատերերն էլ կվկայեն, որ հիմա էլ հաճախ եմ օգտվում դրանից:

Իմացա, որ երեկ ծառայության հիմնադիրներից մեկը հանդես է եկել շատ կտրուկ ու վիրավորական արտահայտությամբ, որն ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է: Հուսով եմ, որ բիզնեսն այս խառնակ շարժումից հետո կհասկանա, որ նման արտահայտությունները միայն վնաս են հասցնում գործին ու որևէ հավելյալ արժեք չեն ստեղծում մեր հանրության մեջ:

Դեռ կշարունակեմ օգտվել ծառայությունից՝ մեծ հույս հայտնելով, որ հետևություններ կարվեն: Կոչ կանեմ չփչացնել լավ ձեռնարկի վարկանիշը:

645