Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվեց․ Սանոսյան (տեսանյութ)

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեսանյութ է հրապարակել և գրել․
Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվեց։
Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, արդեն մեզ հաջողվեց շահագործել Ալավերդիից դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։
Երկաթուղու աշխատանքը գործնականում վերականգնված է։
Շնորհակալություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրինությանն ու աշխատակիցներին ցուցաբերած աջակցության և երկաթուղու աշխատանքը կարճ ժամանակում վերականգնելու գործում ներդրած ջանքերի համար:
15 Հունիս, 2024 01:38
525