Մոսկվան առաջ է անցել Վաշինգտոնից Եվրոպա գազի մատակարարման հարցում՝ չնայած տարածաշրջանի երկրների՝ ռուսական կապույտ վառելիքից հրաժարվելու փորձերին, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ICIS վերլուծական ընկերության տվյալները։

«Ռուսաստանից Եվրոպա գազի ներմուծումը մայիսին գերազանցել է ԱՄՆ մատակարարումները՝ առաջին անգամ վերջին երկու տարվա ընթացքում, չնայած տարածաշրջանի ջանքերին՝ հրաժարվելու ռուսական հանածո վառելիքից: Թեև շրջադարձի վրա ազդել են հատուկ հանգամանքներ, այն ընդգծում է ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը հետագայում նվազեցնելու դժվարությունը, քանի որ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ մնում են կախված իրենց հարևան երկրից ներկրումներից»,- ասվում է հրապարակման մեջ։

137