Կրեմլը Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի արդյունավետությունը զրոյական է համարել
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի արդյունավետությունը զրոյական է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե խոսենք այս հանդիպման ընդհանուր արդյունավետության մասին, ապա, իհարկե, այն ձգտում է զրոյի: Այստեղ դուք կարող եք սա համարել սուբյեկտիվ, կարող եք համարել օբյեկտիվ կարծիք, բայց դժվար թե այնտեղ խոսեք արդյունավետության մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նշենք, որ հունիսի 15-16-ը Շվեյցարիան Բյուրգենստոկ հանգստավայրում` Լյուցեռն քաղաքի մոտ, Ուկրաինայի վերաբերյալ կոնֆերանս է անցկացրել: Իրենց մասնակցությունը հաստատել էին 91 երկիր և 55 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև ութ կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ-ն, Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ը։
17 Հունիս, 2024 13:36
408
Նման գողությունը չի կարող անպատասխան մնալ . Կրեմլը կպատասխանի ռուսական ակտիվներից Կիևին փոխանցմանը
23 Հուլիս, 2024 13:32
Կրեմլում կարծում են, որ Եվրախորհրդարանում մեծամասնությունը լինելու է եվրոպամետ և ուկրաինամետ
10 Հունիս, 2024 13:58
ԱՄՆ-ն «Կրեմլյան ապատեղեկատվություն» է անվանել ՌԴ ԱԳՆ-ի՝ Վրաստանում մայդան իրականացնելու հայտարարությունը
05 Հունիս, 2024 11:50