Դատապարտում եմ լրագող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնությամբ և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի համաառաջնորդությամբ գործող ընդդիմադիր շարժման կողմից (պաշտոնական թելեգրամյան ալիքում հրապարակված): Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

 

«Քաղաքական գործիչների՝ նույնիսկ սրբազան քաղաքական գործիչների կողմից լրագրողներին սպառնալն անընդունելի է ցանկացած դեպքում ու սցենարում՝ անկախ նրանից, թե ով է լրագրողը, կամ ով է սպառնացողը, կամ որն է խնդրո առարկան»,- գրել է նա:

460