Հունիսի 19-ին շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել, այս անգամ՝ Կոտայքի մարզում:

Ժամը 02:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Ա.-ն իր վարած «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Ջրվեժ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել քարե շինության մոտ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող բուժքույրը, որը կանչի վայր էր մեկնում, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

361