ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100 մլն դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ Մալիոտակիսը առաջարկել են երկկուսակցական փոփոխություն կատարել Պետական և արտաքին գործառնությունների հատկացումների մասին օրինագծում (FY25 SFOPS):
Նրանք առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսավորումը Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի օգնության դաշնային հաշվի (AEECA) շրջանակում:
«Այս ֆինանսավորումը կաջակցի ներկայումս Հայաստանում բնակվող Լեռնային Ղարաբաղից տուժածներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց նախնիների հայրենիքը 2023 թվականին Ադրբեջանի լայնածավալ հարձակման պատճառով»,- նշված է Ամերիկայի հայկական համագումարի ֆեյսբուքյան էջում։
19 Հունիս, 2024 15:53
1210
Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները
20 Հոկտեմբեր, 2026 17:50
Իրանը հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության մեջ իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը
20 Հոկտեմբեր, 2026 12:10
Վենսը հայտարարել է՝ Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ում
20 Հոկտեմբեր, 2026 10:45