Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին օրենքի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին։

«Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագծի ստորագրմանը»,- ասել է Ջահրոմին կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է Fars գործակալությունը։

180